Բացել լրահոսը Փակել լրահոսը
1130469
A A
Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է

 Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հարությունյանը 1/8 եզրափակիչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերյմովին` 10:0: Քանի որ այս քաշային կարգում մասնակիցները քիչ են, Արսեն Հարությունյանն այս հաղթանակից հետո միանգամից անցել է կիսաեզրափակիչ փուլ։ 

65 կգ քաշում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում գերազանցեց լեհ Կրիստոֆ Բինկովսկուն:

70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ  Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի նկատմամբ:

79 կգ քաշային Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 6:6 հաշվով պարտության մատնեց (հաղթանակը տրվում է վերջին միավորը վաստակողին) Ռումինիան ներկայացնող Լակուբ Շիղզալամովին:

97 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում` զիջելով Ահմեդ Բատաևին: