Բացել լրահոսը Փակել լրահոսը
424723184_10161012812532199_8046396476131477398_n
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին և յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առջնության մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ` 9։1 հաշվով հաղթեց թուրք Բատուլա Կայիսդագին։
 
Քառորդ եզրափակիչում Արթուրի մրցակիցը Նիդեռլանդների ներկայացուցիչ Տիրոն Ստերկենբուրգն էր։ Առաջին մրցափուլում մրցակցին հաջողվեց 3 միավորի առավելություն ստանալ։ Երկրորդ մրցափուլում պարտերից գրոհելու հնաարավորություն ստացավ արդեն հայ ըմբիշն ու հաշիվը դարձավ 7։3` հօգուտ Ալեքսանյանի։ Գոտեմարտի վերջնամասում էլ վաստակելով ևս մեկ միավոր` «Սպիտակ արջը» հաղթեց 8։3 հաշվով։

https://www.facebook.com/reel/797355482226145