Բացել լրահոսը Փակել լրահոսը
421956081_837421751755109_7578411690234902651_n
A A
Սպորտ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

 
Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր:
 
🎙️ ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է.
 
«Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը: Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»:
 
ՀՖՖ