Բացել լրահոսը Փակել լրահոսը
425841745_777578307733002_3630869080999054999_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ (տեսանյութ)

Նիդերլանդներ աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ:
 
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին: