Բացել լրահոսը Փակել լրահոսը
1129538
A A
Սպորտ

Կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը

 Գյումրու համալիր մարզադպրոցում փետրվարի 4-ին  կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը։ Մասնակիցները Շիրակի մարզում գործող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների սաներն են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցումներն անցկացվել են 53 կգ, 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ և 98 կգ ու դրանից բարձր քաշային կարգերում։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված հավաստագրերով և մեդալներով։

Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ներկա է եղել մարզաձևի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։

Մրցումների արդյունքներով համալրված Շիրակի մարզի սամբոյի հավաքական թիմը կմասնակցի մարտի 2-3-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի պատանեկան առաջնությանը։