Կրակոցներ Լոռիում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և Զ. Շահվերդյանին ու Ա. Մելիքյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ականատես վկաների, ովքեր հաստատել են ոստիկանության ստացված օպերատիվ տեղեկությունները:
Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չի հրապարակվում:
Ըստ աղբյուրի, վերջին 1 տարում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են եղել, և այդ ամենը Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվել են, այլև հայտնաբերվել են հիմնական կատարողները: Երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր:
Օպերատիվ տեղեկություններով անգամ հայտնաբերված տեսախցիկներում հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին, անգամ կրակոցներից առաջ ու հետո նա այնտեղ չի եղել: