A
A
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումները, ջրային ռեսուրսների խնդիրները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարության կողմից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած բարեփոխումները և օրենսդրական կարգավորումները. տեղի է ունեցել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գայանե Հովսեփյանը և Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ամփոփել են Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել հաշվետու ժամանակաշրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, և թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ:
Համաձան ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում վերջին տասնամյակներին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14%-ով: նույն տվյալների համաձայն ՝ օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա 4.70C-ով,իսկ՝տեղումները 8.3%-ով։
Օրենսդրական կարգավորումների շրջանակում բանախոսներն անդրադարձ են կատարել ոլորտը կարգավորող կարևոր փոփոխություններին՝
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարի տեղակալը անդրադարձել է ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջին և մեկնաբանել հնչող տեսակետները և կարգի դրույթները։