Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուենոս Այրեսի «Ateneo» գրախանութ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրախանութ: Նախագահը շրջել է գրախանութում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին: Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրախանութի պատվո հյուրերի մատյանում:

Հանրապետության նախագահն անդրադառնալով ընթերցանության մշակույթի և ընդհանրապես, կրթության կարևորությանը նշել է, որ արգենտինական ճարտարապետության նշանավոր գործերից մեկը հանդիսացող կառույցի անխաթար օգտագործումը որպես գրախանութ, խոսում է գրքի և գիտելիքի նկատմամբ Արգենտինայի ժողովրդի և ղեկավարության առանձնահատուկ վերաբերմունքի և արժևորման մասին: