Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման, նրանում Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

Ադրբեջանը պետք է հասկանա, որ «խաղաղության պայմանագիր»-ը նրանք ստորագրում են, ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի հետ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ:

Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«2023 թվականը մոտենում է իր ավարտին, եթե այս տարի հիշվելու է ինչ-որ բանով, հիշվելու է Արցախի կորստով, Արցախի դատարկումով, և այս պահին Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներով։

Երևանը շողում է լույսերի մեջ, և կարծես ամեն անգամ, որքան  մեր ազգային արհավիրքները ավելի  են մեծանում, մեր կորուստները՝ ավելի շատանում, այնքան գունեղ է զարդարվում Երևանը:

Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի սրտում, հոգում, մտքում մութ ու խավար է: Մութ ու խավար է, որովհետև մենք տարին փակում ենք առանց Արցախի, Արցախի հողի վրա առանց արցախահայության:

Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված «խաղաղության պայմանագիր»: Իմ տեղեկություններով, բավականին առաջ է գնացել, մոտ է ստորագրման, և մեծ հավանականությամբ, ոչ հեռու ապագայում այդ փաստաթուղթը կստորագրվի:

Այդ փաստաթղթում, նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր դեռևս Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում