Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-225
A A
Տնտեսություն

Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է

Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2022 թվականից, ՀՀ ՏԿԵ պատվիրատվությամբ, Ա 2023 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ արդեն ավարտվել է։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 Մարտունի-Նշխարք բնակավայր 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 301 միլիոն դրամ, որն ամբողջությամբ տրամադրվել է պետբյուջեի միջոցներից։ Հատկացված գումարից 1 միլիարդ 427 միլիոն դրամի շինարարություն իրականացվել է 2022 թվականին, 1 միլիարդ 874 միլիոն դրամի շինարարություն՝ 2023 թվականի ընթացքում։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է ճանապարհի երթեւեկելի մասի հին ասֆալտբետոնյա ծածկի հեռացում, նոր հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում՝ 14 կիլոմետր երկարությամբ եւ 106 հազար 600 քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման համակարգի եւ մայթերի կառուցում՝ 7,3 կիլոմետր երկարությամբ։ Մայթերը կառուցվել շուրջ 7300 քառակուսի մետր մակերեսով։ 7,3 կիլոմետր երկարության մայթերից 6 կիլոմետրը կառուցվել է բազալտե սալիկներով, 1,3 կիլոմետրը՝ ասֆալտապատմամբ։ Հիմնանորոգված 14 կիլոմետրանոց հատվածից 7,3 կիլոմետրն անցնում է Մարտունի եւ Գեղհովիտ բնակավայրերի ներսով։