Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+fifa 30.11.
A A
Սպորտ

Հայաստանը 93-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 93-րդ տեղը։

 

Աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան: ։ Երկրորդ տեղում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

 

Լավագույն տասնյակը.

 

1․ Արգենտինա` 1855.2

2․ Ֆրանսիա` 1845.44

3․ Անգլիա` 1800.05

4․ Բելգիա` 1798.46

5․ Բրազիլիա` 1784.09

6․ Նիդերլանդներ` 1745.48

7․ Պորտուգալիա` 1745.06

8․ Իսպանիա` 1732.64

9․ Իտալիա` 1718.82

10. Խորվաթիա` 1717.57