Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks 29.11
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները նվաճում են առաջին մեդալները. Աշխարհի առաջնություն

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ առաջին մարտերը: Հայաստանից հանդես եկան 5 հոգի:

Աղջիկների մրցաշարում 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը մեծ առավելությամբ հաղթեց ռումինացի Նիկոլետա Սկուրտիին։ Նա մտավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ:

Տղաների 46 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը 5:0 հաշվով վստահ հաղթեց էկվադորցի Խաիր Բոնիլային: 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանն ոչ մի շանս չտվեց Զիմբաբվեն ներկայացնող Մոյո Քրեյին և նույնպես հաղթեց 5:0 հաշվով: Կիսաեզրափակիչ փուլ մտավ նաև

60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, որը բոլոր առումներով գերազանցեց բելառուսցի Վլադիսլավ Կավրավին:

Վաղը տեղ կունենան քառորդ եզրափակիչ փուլի մնացած մարտերը: Հայաստանից հանդես կգան 9 բռնցքամարտիկ՝ 1 աղջիկ և 8 տղա: