![a1+aronyan 29.11. a1+aronyan 29.11.](/static/articles/46/53/08/l-w6wQtv432g.jpeg)
A
A
Լևոն Արոնյանը պահպանում է մրցանակային տեղ գրավելու շանսը. 2023 Sinquefield Cup
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ընթացող 2023 Sinquefield Cup շախմատի հեղինակավոր մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով ուժերը չափեց նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ: Կողմերը հիմնականում դիրքային պայքար մղեցին սկզբում, և չստանալով որևէ առավելություն, 30-րդ քայլին հաշտություն կնքեցին: Լևոն Արոնյանը վաստակեց երրորդ միավորը և այժմ կիսում է 4-6-րդ տեղերը: Նա մրցաշարի երեք առաջատարներից ետ է մնում մեկ միավորով:
Այսօր կայանալիք նախավերջին տուրում մեր հայրենակիցը սևերով կխաղա մրցաշարի ետնապահ, հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, որն ունի 2 միավոր: Հաղթանակի դեպքում Լևոն Արոնյանը մրցանակային տեղ գրավելու շանս կստանա, քանի որ վերջին տուրում հանդիպելու է հենց առաջատարներից մեկի՝ Լեյնիեր Դոմինգեսի հետ: