Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (1)
A A
Սպորտ

Դորտմունդի «Բորուսիան» «Միլանին» չեզոքացրեց իր իսկ դաշտում. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի առաջին հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Միլանում, որտեղ տեղի համանուն թիմը 1:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Գերմանական ակումբը վաստակելով 10 միավոր, ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Նրան հաջորդում է Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն, որն ընթացիկ խաղում սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ՝ 1:1, և վաստակեց 7 միավոր: Անգլիական և իտալական ակումբներն ունեն 5-ական միավոր: Երկրորդ ուղեգրի հարցը հիմնականում կլուծվի «Բորուսիա» - «ՊՍԺ» խաղում:

Այս տուրում իրենց տեղը 1/8 եզրափակիչում ապահովեցին նաև Մադրիդ «Աթլետիկոն», «Բարսելոնան» և Հռոմի «Լացիոն»: Մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս վստահ հաղթեց Նիդեռլանդների չեմպիոն «Ֆեյենորդին»՝ 3:1: Նրան հաջորդող «Լացիոն» սեփական դաշտում երկու անպատասխան գոլ խփեց շոտլանդական «Սելթիկին»: Վերջինս դուրս մնաց եվրոգավաթներից, իսկ «Ֆեյենորդը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

«Բարսելոնան» սեփական դաշտում ընդունեց «Պորտուին» և կամային հաղթանակ տարավ՝ 2:1: Կատալոնյան ակումբը 12 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: Նրան հաջորդող Դոնեցկի «Շախտյորն» ու «Պորտուն» ունեն 9-ական միավոր, սակայն դրանք վերջին տուրում հանդիպելու են իրար հետ, ուստի «Բարսելոնան» նույնպես ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ:

Լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է գերմանական «Լայպցիգին»՝ 3:2, չնայած առաջին խաղակեսից հետո պարտվելիս է եղել 0:2 հաշվով: Անգլիացիները հինգերորդ անընդնմեջ հաղթանակն են տոնել մրցաշարում:

Այդ ցուցանիշով մանչեսթրցիներին կարող են հասնել Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»: Այսօր գերմանական ակումբը սեփական դաշտում ընդունելու է Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին», իսկ մադրիդցիները հյուրընկալելու են Իտալիայի չեմպիոն «Նապոլիին»: Խաղերը կկայանան Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: