Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Գալու է մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք հույս ունենք դրանում և անելու ենք ամեն ինչ։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն»,- ասաց նա։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառվա՞ծ է նման կետ, Սիմոնյանն ասաց, որ ինքը այդպիսի կետ չի նկատել։

«Խաղաղության պայմանագիրը ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման և այլն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։