A
A
«Զանգ» շարժման անդամներին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի Կենտրոնի փողոցներում ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներին ոստիկանները բերման ենթարկեցին՝ իրազեկման երթը մայթով չանցկացնելու հիմնավորմամբ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է շարժման անդամներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են իրականացնում միջոցառումը՝ փորձելով վրան տեղադրել Հանրապետության հրապարակում:
«Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է․
«Ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։