A
A
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշև
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշևը հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Պատրուշևն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովում ունեցած ելույթում։
«Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ խոսելով պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։