A
A
Ավետիք Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել
Աջակցիր «Ա1+»-ին«Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի «բռնության կոչ», 330 հոդվածով»,- հայտնում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում։
Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի նրա ՖԲ գրառումը` Արցախում սկսված պատերազմի առիթով։
« Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է, -գրել է նա,-Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ»։
Նա նաեւ հիշեցրել է,որ Ստալինյան շրջանում գնդակահարել են երկու պապերին ու մի տատի, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորը: