Նոր Նորք վարչական շրջանում բենզալցակայնները դադարեցրել են իրենց գործունեությունը և ապամոնատաժվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բենզալցակայնները դադարեցրել են իրենց գործունեությունը և ապամոնատաժվել --------------------------------------- ▪️ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Նոր նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոց 𝟐𝟓/𝟒, Վիլնյուսի 𝟑𝟓/𝟕 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ ▪️ Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ ▪️ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների գործունեության կասեցման կարգադրագրեր է տվել։ ▪️ Կարգադրագրերը ստանալուց և ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ քննարկումից հետո բենզալցակայանները շահագործող տնտեսավարողը հոկտեմբերի 𝟑𝟏-ին սեփական նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ երկու բենզալցակայանն էլ ապամոնտաժեց։