Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Պարեկները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արագածի բաժին են տեղափոխել 37-ամյա Ռոմա Հ.-ին:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, նա 2020 թ. հոկտեմբերի 21-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց չի կիրառվել:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: