Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ինտերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»: Միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն: Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց խաղին:

«Ինտերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում և վաստակած 15 միավորով շարունակում է միայնակ գլխավորել աղյուսակը: «Էմպոլին», հակառակը, կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և մնում է միակ թիմը, որը դեռ միավոր չի վաստակել:

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի սեպտեմբերի 27-ին: Այդ օրը միլանցիները կընդունեն «Սասուոլոյին»: