
A
A
Արթուր Ալեքսանյանը աշխարհի փոխչեմպիոն է. ըմբշամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին չհաջողվեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը Բելգրադում ընթացող առաջնությունում:
Մեր 97 կգ քաշային ըմբիշը եզրափակիչում չնայած հաշվով չպարտվեց կուբացի Դանիել Ռոսիլյո Կինդելանին՝ 3:3, սակայն զիջեց լրացուցիչ ցուցանիշով: Ի դեպ, վերջին վայրկյաններին մեր ըմբիշը հնարք բաց թողեց: Այդպիսով, Արթուր Ալեքսանյանը ստիպված բավարարվեց արծաթե մեդալով: Չնայած պարտությանը, մեր մարզիկը նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր:
Իսկ ահա 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 3-րդ տեղի համար մարտում վերջին 3 վայրկյանում կորցրեց առավելությունը և պարտվեց չինացի մրցակցին՝ 3:5: