Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba (4)
A A
Սպորտ

Սլավիկ Գալստյանին եզրափակիչ մտնելու համար չհերիքեց մեկ միավոր. ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան հունահռոմեական ոճի ըմբիշներն անցկացրին նախնական փուլի վերջին մենամարտերը։

 

Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը (63 կգ քաշային կարգ) պարտություն կրեց քառորդ եզրափակիչում: Նա վաղը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որը հաղթահարելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, այդ թվում 10:0 հաշվով թուրք մրցակցին, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա 3:4 հաշվով (բողոքարկումից հետո՝ 3:5) ցավալի պարտություն կրեց, ուստի վաղը կպայքարի 3-րդ տեղի համար:

 

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 7:0 հաշվով հաղթելիս սխալվել է և պարտվել տուշեով: Նա դուրս է մնացել առաջնությունից: