Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo
A A
Տնտեսություն

Հարուցվել է վարույթ «Օմերտա» ՍՊԸ-ի նկատմամբ

 ՄՊՀ-ն Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հաղորդման հիման վրա հարուցել է վարույթ Օմերտա ՍՊԸ-ի նկատմամբ Օմերտա ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։

Հաղորդման քննարկման արդյունքում առերևույթ պարզ է դարձել, որ Օմերտա ՍՊ ընկերությունն իր գործունեության շրջանակում օգտագործում է «փաստաբանական գրասենյակ» արտահայտությունն այն դեպքում, երբ Օմերտա ՍՊ ընկերության բաժնեմասերի 95% սեփականատերը և գործադիր տնօրենը փաստաբան չէ։

Հանձնաժողովը Օմերտա ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայությունը պարզելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 393-Ա որոշմամբ հարուցել է վարույթ։

Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://ef.competition.am/api/decision/236FA24F-D3AA-4ED3-B404-12A786F27012/download