Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք սերունդ` մի գրքում

Մշակույթ
e3a51d28fb50354f4d33b7b3585430c0

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում կայացած գրական երեկոյի պատվավոր հյուրը երիտասարդ գրող Կարին Հովհաննիսյանն էր : Երեկոն բացեց Ազգային վարժարանի տնօրենուհի՝ Զարմինե Պողոսյանը : Գրական խմբի անդամներ՝ Դալար Հովսեփյանը եւ Գրիգոր Անդրեյապուլը ընթերցեցին հատվածներ «Ստվերների ընտանիքը» գրքից:

24 -ամյա Կարին Հովհաննիսյանի «Ստվերների ընտանիքը» գիրքը ներկայացնում է Հոհաննիսյան ընտանիքի երեք սերունդը՝ նրա մեծ պապի Գասպարի մասին է, որը մազապուրծ լինելով 1915թ. կոտորածից՝ նոր կյանք է սկսել Միացյալ Նահանգներում:

Հովհաննիսյան ազգանունը ծանոթ է բոլորիս. Կարինը՝ Անկախ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար , «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է, իսկ պապը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հայաստանի արդի պատմության անբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն է :

Կարինը ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, այնուհետեւ ուսումը շարունակել եւ ավարտել է Կոլումբիայի համալսարանի լրատվության բաժինը , ապրում է Երեւանում եւ Լոս Անջելեսում ; Այժմ Կարինի առաջնային ծրագրերից մեկն է` գրքի հայերեն թարգմանությունը :

Լուսանկարները՝ հեղինակի Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք