Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Տնտեսություն

 2023 թ. հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

 Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք: Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը կցվում է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին