Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki
A A
Սպորտ

Նպատակները երբեք չեն փոխվում, պայքարելու ենք Սկուդետտոյի, գավաթի և սուպերգավաթի համար․ Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը թիմի կազմում սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին, ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին։

«Ես շատ ուրախ եմ երկրորդ մրցաշրջանս «Ինտերում» սկսելու համար։ Սպասում եմ, որ բոլոր թիմակիցներով հավաքվենք, խաղանք և հասնենք մեր նպատակներին: Ինչում է կայանում իմ երկարակեցության գաղտնիքը։ Դա իմ թիմակիցներն են, ովքեր ինձ միշտ ձեռք են մեկնում դաշտում։ Ես միշտ ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթելու։ Ես այստեղ եմ խաղալու, պատմություն գրելու համար, և պատրաստ եմ դա անել նաև առաջիկա մրցաշրջանում:

Գոլերն ինձ հետաքրքրում են միայն թիմային հաջողության հասնելու համար, քանի որ դա է կարևորը: Նպատակները երբեք չեն փոխվում, մենք այստեղ ենք պայքարելու Սկուդետտոյի համար, հաղթելու գավաթը և սուպերգավաթը, իհարկե հնարավորինս շատ հեռու գնալ չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Այն, ինչ մենք արեցինք անցյալ տարի, հույս ունենք կրկնել նաև այս տարի», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Միլանի «Ինտերն» այժմ մարզվում է իր մարզաբազայում։ Հուլիսի վերջում միլանյան թիմը կմեկնի Ճապոնիա, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք և ստուգողական երկու հանդիպում։