Հայաստանը 25 մասնակից կունենա ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 25-ից մինչև օգոստոսի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես կգա 25 մարզիկով։ Այդ մասին տեղեկացնում է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան։
Մ20 տղաների մրցաշարում Հայաստանը հայտավորել է 9 ծանրորդ՝ Սեյրան Խուդինյան (55 կգ քաշային կարգ), Մերուժան Եղոյան (61 կգ), Տիգրան Կարապետյան (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (երկուսն էլ 73 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Ֆելիքս Գևորգյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ)։ Աշոտ Մովսիսյանն ու Վազգեն Գրիգորյանը (երկուսն էլ +109 կգ) նշված են որպես պահեստայիններ։
20 տարեկան աղջիկների մրցումներում Հայաստանը կներկայացնեն Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Մինչև 23 տարեկան տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Պետրոս Պետրոսյանն ու Յաշա Մինասյանը (109 կգ): Կանանց առաջնոթյանը մերոնցից հանդես կգան Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանն ու Մերի Թումասյանը (+87 կգ)։