A
A
Յուղաբեր Ամրոյանը 3-րդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ծանրորդ Յուղաբեր Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
17-ամյա հայ մարզուհին Մ-17 տարեկանների պայքարում երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով գրավել է 3-րդ տեղը: Նա բրոնզե մեդալ է նվաճեց նաև հրում վարժությունում: Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Թուրքիայի ներկայացուցիչ Յաղմուր Սահինը, որը երկամարտում ցույց է տվել 127 կգ արդյունք:
Այսօր Հայաստանը մասնակից չունի, իսկ վաղը պայքարը կսկսի մեր 59 կգ քաշային մարզուհի Մերի Միսակյանը: