Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futzal 5.07.
A A
Սպորտ

«Երևան» ֆուտզալի ակումբը իմացավ չեմպիոնների լիգայի մրցակիցներին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի է ունեցել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։

Հայաստանի այս տարվա չեմպիոն «Երևան» ֆուտզալի ակումբն նախնական փուլում ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Միներվա ֆուտզալը» (Շվեյցարիա), «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները։

Հանդիպումները տեղի կունենան Կիպրոսում, օգոստոսի 22-27-ը: Խմբի հաղթողը կմտնի հաջորդ փուլ, որտեղ մրցակիցներ կլինեն Լտվայի «Ժալգիրիսը» և Ֆինլանդիայի «Դինամոն»:

Vardan Arzumanyan