A
A
Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ծանրորդ Սերյոժա Բարսեղյանն ոսկե մեդալ նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգի երկամարտում։ Մեր մարզիկը բարձրացրել է 278 կգ (131+147)։ Նա ոսկե մեդալներ է վաստակել նաև պոկում և հրում վարժություններում:
Հիշեցնենք, որ երեկ երկամարտում ոսկե մեդալ էր նվաճել մեր 61 կգ քաշային ծանրորդ Ժորա Գրիգորյանը:
Այսօր հանդես կգա նաև Հայաստանի մարզուհի, 40 կգ քաշային Յուղաբեր Ամրոյանը: