Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանն արդեն Արցախում գործողություններ սկսելու տարբեր սցենարներ է հաշվարկում․ Ա․Պետրոսյան (տեսանյութ)

«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում փոխել ռազմական գործողությունների բնույթը և լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Դրա համար կարծես թե տարբեր սցենարներ են փնտրում՝ առնվազն ռազմական դրություն պետք է մտցվի, լայնածավալ զորահավաք լինի։ Կարծում եմ, առաջիկայում ականատես կլինենք ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ռեժիմի փոփոխության, իրենք էլ հասկանում են, որ ճահիճում են հայտնվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ «Վագներ» զինված խմբավորման գործողություններին։

Փորձագետը նաև կանխատեսեց, որ Ուկրաինան էլ իր հերթին մինչև աշուն լայնածավալ հակահարձակման կանցնի։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ացախի խնդրի վրա ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությանը, Ա․Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն արդեն տարբեր սցենարներ է հաշվարկում։ «Բավականին բարդ է իրավիճակը, և շատ մեծ է ռազմական նոր էսկալացիայի հնարավորությունը»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։