Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+muantaj 25.06.
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Նարեկ Խաչիկյանը ևս մեկ մեդալ ապահովեց Հայաստանի համար

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում այսօր պայքարի մեջ մտան նաև Հայաստանի մուայթայիստները:

 

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Խաչիկյանը քառորդ եզրափակիչ փուլում նոկաուտով հաղթեց գերմանացի Ֆիլիպ Լեոն Բալբախին: Նա իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ: Վաղը նախատեսված կիսաեզրափակիչ մարտում մեր մարզիկը կհանդիպի բելգիացի մրցակցի հետ:

 

Այս մրցումներում Հայաստանը ներկայացնող մյուս երեք մարզիկները՝ Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը և Լուսի Տեր-Դավթյանը, պարտվեցին և դուրս մնացին պայքարից: