Կլսենք հայկական երաժշտություն և ամեն ինչ լավ կլինի. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման Ուելս - Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը բոլոր հարցերին տվեց լակոնիկ պատասխաններ:
«Չեմ պատմի մեր վաղվա պլանների մասին։ Միակ փոփոխությունը Ուելսի կազմում նախորդ տարվա համեմատ այն է, որ Բեյլը չի խաղում։ Չեմ ուզում հիշել նախորդ տարվա խաղը։ Մենք վստահ ենք մեր ուժերին։ Մեր նպատակը Եվրո-2024 որակավորվելն է։ Վաղը կտեսնեք, թե մեր թիմից որ խաղացողներին է հարկավոր ուշադրություն դարձնել։ Տղաները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն։ Կլսենք հայկական երաժշտություն և ամեն ինչ լավ կլինի, մի՛ անհանգստացեք», - ասել է ուկրաինացի մասնագետը։
Նշենք, որ Ալեքսանդր Պետրակովն անցած տարի Ուկրաինայի հավաքականի հետ հենց Քարդիֆում հանդիպել էր Ուելսի ընտրանու հետ՝ աշխարհի առաջնության անցումային խաղում: Այն ավարտվել էր ուելսցիների նվազագույն հաղթանակով: