
Լիոնել Մեսիի նորամուտի խաղի տոմսը «Ինտեր Մայամիում» արժե 435 եվր
Աջակցիր «Ա1+»-ին«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը հուլիսի 1-ին պայմանագիր կկնքի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը նոր թիմի կազմում կարող է սկսել խաղալ միայն հուլիսի 5-ից հետո, երբ ԱՄՆ-ում կբացվի տրասնֆերային պատուհանը: Առաջին հանդիպումը, որին կարող է մասնակցել Լիոնել Մեսին, նախատեսված է հուլիսի 21-ին, ՄԼՍ-ի գավաթի խաղարկության շրջանակում:
«Ինտեր Մայամի» ակումբն այդ խաղի տոմսերը մինչ այսօր վաճառում էր 27 եվրոյով, սակայն երբ հայտնի է դարձել Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելու լուրը, ակումբը միանգամից 16 անգամ բարձրացրել է տոմսի արժեը և այն այժմ վաճառվում է 435 եվրոյով:
Հավելենք, որ Լիոնել Մեսին նույնպես հաստատել է այն փաստը, որ տեղափոխվում է «Ինտեր Մայամի», որի սեփականատերը նախկինում հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է: