
Էմերսոնը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճեց եվրոպական հինգ գավաթները
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Վեսթ Հեմի» պաշտպան Էմերսոն Պալմիերին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճեց ներկայիս եվրոպական ֆուտբոլի հինգ գավաթները։
2019 թվականին նա «Չելսիի» կազմում հաղթել էր Եվրոպայի լիգայում և տիրել ՈՒԵՖԱ-ի գավաթին: Երկու տարի անց Էմերսոնը լոնդոնցիների հետ դառնում է Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։ Էմերսոնը Իտալիայի հավաքականի կազմում հաղթել է նաև Եվրո-2020-ում և դարձել չեմպիոն։ Երեկ Կոնֆերենսիայի լիգայի եզրափակիչում «Վեսթ Հեմը» 2:1 հաշվով պարտության է մատնել «Ֆիորենտինային» և տիրել մրցանակին: Դա Էմերսոն Պալմիերիի թվով 5-րդ եվրոպական գավաթն է:
Նշենք, որ նա «Վեսթ Հեմ» է տեղափոխվել «Չելսիից» 2022 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Էմերսոնն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։