
A
A
«Ֆիորենտինա» - «Վեսթ Հեմ». Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ. ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլի Կոնֆեդերացիաների լիգայում այսօր կկայանա եզրափակիչ խաղը: Իտալական «Ֆիորենտինան» կհանդիպի անգլիական «Վեսթ Հեմի» հետ:
Թիմերն առաջին անգամ են խաղում միմյանց հետ: Չնայած դրան, երկուսն էլ նախկինում արդեն նվաճել են եվրոպական մեկական գավաթ, սակայն հեռավոր 1960-ական թվականներին:
«Ֆիորենտինան» ընթացիկ մրցաշարի ամենաարդյունավետ թիմն է և կայացած 14 խաղում խփել է 36 գոլ: «Վեսթ Հեմը» 12 խաղում խփել է 27 գոլ:
«Ֆիորենտինա» - «Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում, ժամը 23:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ