
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացավ 36-րդ տուրի վերջին հանդիպումը: Այս տարվա չեմպիոն «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Այդպիսով, «Ուրարտուն» վաստակեց 83 միավոր: Նրանից երեք միավորով ետ մնաց «Փյունիկը», 7-ով՝ «Արարատ-Արմենիան»: Չորրորդ տեղը 66 միավորով զբաղեցրեց «Ալաշկերտը»: Սույն թիմերը կմասնակցեն եվրոպական գավաթների առաջիկա մրցաշարարեին:
Երևանի «Արարատը» վերջին չորս խաղերում վաստակելով 8 միավոր, շրջանցեց «Շիրակին» և ի վերջո զբաղեցրեց 6-րդ տեղը: Հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը ետ մնաց նաև Չարենցավանի «Վանից»:
Մրցաշարային աղյուսակին վերջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար ԲԿՄԱ-ն, «Նոան» և «Լեռնային Արցախը»: Վերջինս դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Նրա տեղը հանդես կգա «Վեսթ Արմենիան»: