Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter uxix
A A
Սպորտ

«Ֆիորենտինա» - «Ինտեր». գավաթի եզրափակիչ, Մխիթարյանը պահեստային է. ՈՒՂԻՂ

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում այսօր կկայանա Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը: Միմյանց հետ կհանդիպեն «Ֆիորենտինան» ու Միլանի «Ինտերը»:

 

Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երկու անգամ խաղացել են իրար հետ: Միլանում հաղթել է «Ֆիորենտինան»՝ 1:0, իսկ Ֆլորենցիայում՝ «Ինտերը»՝ 4:3:

 

Միլանյան ակումբը մինչ այդ 14 անգամ է հանդես եկել եզրափակիչում, որից հաղթել է 8 խաղում: «Ֆիրոենտինան» 11-րդ անգամ է մտել եզրափակիչ: Նախկին 10 հանդիպումներում «մանուշակագույնները» տարել են 6 հաղթանակ: Ի դեպ, թիմերն առաջին անգամ կհանդիպեն եզրափակիչում:

 

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:

 

Իտալիայի եզրափակիչը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.