Հայկ Մարտիրոսյանը և Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղացին. Sharjah Masters 2023
Աջակցիր «Ա1+»-ինՇարջայում ընթացող Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:
Առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստ Հայկ Մարիտիրոսյանը սպիտակներով հանդիպեց իր հայրենակից, ամերիկահայ Սամուել Սևյանի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը և 26-րդ քայլին կնքեցին գրոսմայստերական ոչ-ոքի:
Նրանք, ինչպես նաև ևս 6 շախմատիստներ, վաստակել են 5,5-ական միավոր և բաժանում են 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով աղյուսակը գլխավորում է Սամուել Սևյանը:
Մեր մյուս շախմատիստները՝ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Նրանք դուրս մնացին մեդալների համար պայքարից:
«Չելենջ» խմբում հանդես եկող Էմին Օհանյանն այս տուրում հաղթեց վրացի Գիորգի Սիբաշվիլուն, վաստակեց 6,5 միավոր և եգիպտացի Ադհամ Ֆավզիի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Վերջին տուրում իրար հետ մրցավեճում նրանք կորոշեն հաղթողին:
Այստեղ հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 4,5 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը: