Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն World Challenge Cup-ին

Մայիսի 25-28-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի կունենա սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, այդ մրցումներին կմասնակցեն մեր երկու մարզիկները՝ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։ Նրանց մրցաշարում կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցումներին կներկայանա որպես մրցավար։