Բացել լրահոսը Փակել լրահոսը
591026921_1416955866609724_5873509822554617818_n
A A
Պաշտոնական

ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ

Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով, հայտնում են ԲԸՏՄ-ից։