A
A
Մեքենայում հայտնաբերվել է 2,5 խորանարդ մետր փայտանյութ, որի համար վարորդը համապատասխան փաստաթղթեր չուներ
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ։ Դեկտեմբերի 3-ին Օխտար բնակավայր մեկնած իրավապահները Ներքին Խոտանան գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայում հայտնաբերեցին 2,5 խորանարդ մետր փայտանյութ, որի համար վարորդը համապատասխան փաստաթղթեր չուներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը, այլ անձանց հետ, հոկտեմբերից մինչ օրս, Վանեք բնակավայրի տարածքում անձնական օգտագործման համար ապօրինի հատել է ընդհանուր 32 խորանարդ մետր փայտանյութ, որը տեղափոխել է նույն մեքենայով։
Փայտանյութով բարձած «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Կատարվում է նախաքննություն։