Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 23.05.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը կրկին առաջատար է. Sharjah Masters 2023 շախմատի մրցաշար

ԱՄԷ-ում շարունակվող շախմատի Sharjah Masters 2023 միջազգային մրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Արյան Չոպրային, վաստակեց 5 միավոր և կրկին հավասարվեց առաջատարներին, որոնց թվում է նաև ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը:

Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով բաժանում են 22-31-րդ տեղերը: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն այս տուրում թվով 6-րդ ոչ-ոքին արեց և այժմ 3 միավորով գտնվում է 61-րդ հորիզոնականում:

«Չելենջ» խմբում հանդես եկող միջազգային վարպետ Էմին Օհանյանը պարտության մատնեց կոլումբիացի Կրիստիան Ռիոսին, վաստակեց 5,5 միավոր և հավասարվեց առաջատար եռյակին: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հաղթեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ Մոհամեդ Աբդուլրահմանին և վաստակած 4,5 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական:

Վաղը տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: