Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+basketbol
A A
Սպորտ

Մայիսի 26-ին կմեկնարկի Հայաստանի բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնությոունը

Հայաստանի բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այդ մասին հատնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։

Հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։ Առաջնությունը կտևի 3 ամիս:

Լիգայի բացման խաղը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 20։00-ին: Միմյանց դեմ կմրցեն «Ուրարտուն» և «Արթիկը»։ Խաղերի մուտքը տոմսերով է: