A
A
Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի շախմատի թիմի կազմը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական 3-րդ խաղերի շրջանակում կկայանա նաև կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Այդ մրցաշարին կմասնակցեն 8 երկրների՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Հայաստանի և Նիդեռլանդների թիմերը:
Յուրաքանչյուր երկրից ընդգրկված կլինեն մեկական տղամարդ և կին: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը, Հայաստանից հանդես կգան Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը:
Շախմատի մրցաշարը կկայանա հունիսի 19-ին, Կրակովի օպերայի թատրոնում: Այն կանցկացվի օլիմպիական մրցակարգով: