Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է (տեսանյութ)

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է. կասկածելի անձանց հետ կապ չհաստատել և ժամանակին տեղեկացնել ԱԱԾ-ին՝ չեզոքացնելու սպառնալիքները և խուսափելու խիստ պատժից:

Ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԱԱԾ-ի կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար, հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: