Բացել լրահոսը Փակել լրահոսը
4afa2d2d-fe7a-4448-99e3-34ad7129e09d
A A
Պաշտոնական

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Ապրիլի 7-ին, ժամը 10։15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներըփակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։