Կայացավ Զինաիդա Սիմոնյանի 12-րդ հուշամրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 12-14-ը տեղի ունեցավ լեգենդար հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, այն անցկացվել է 12-րդ անգամ: Երեքօրյա պայքարից հետո տարբեր վարժություններում հաղթել են հետևյալ մարզիկ-մարզուհիները.
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդիկ՝ ՎրեԺ Թորոսյան
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանայք՝ Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդիկ՝ Բենիկ Խլղաթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց,կանայք՝ Նարե Գաբրիելյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ՝ Գոռ Խաչատրյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք՝ Արուսյակ Գրիգորյան
Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղամարդիկ՝ Գոռ Խաչատրյան
Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, կանայք՝ Արուսյակ Գրիգորյան
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են մեդալներ, հավաստագրեր և դրամական պարգևներ։ Դրամական պարգևներ են ստացել նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ոսկյա կրծքանշանով պարգևատրվել Էլմիրա Կարապետյանը: Ի դեպ, ֆեդերացիայի բարեկամներ,ամուսիններ Հովհաննես Սահակյանն ու Նունե Մովսիսյանը, ֆեդերացիային են վերադարձրել լեգենդար մարզուհու բոլոր պարգևները