Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+belarus
A A
Սպորտ

Բելառուսի ֆուտբոլի չեմպիոնը զրկվեց իր տիտղոսից

Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան 2022 թվականի չեմպիոն Սոլիգորսկի «Շախտյորին» զրկել է իր տիտղոսից: Այդ մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:

«ԲՖՖ-ի վերահսկիչ, կարգապահական և էթիկայի հանձնաժողովը դիտարկել է Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված տեղեկությունը, ըստ որի «Շախտյորի» ղեկավարությունն առաջնության ընթացքում բարձրագույն լիգայի թիմերի հետ պայմանավորվել են խաղերի հաշվի հարցում, ինչպես նաև ֆինանսապես խրախուսել են մրցակից թիմերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկրորդ տեղը գրաված «Էներգետիկ-ԲԳՈւ Մինսկը» նույնպես զրկվել է արծաթե մեդալներից:

Երկու ակումբները Բելառուսի առաջնության հաջորդ երկու մրցաշրջանները կսկսեն տուգանային միավորներով, բաից այդ չեն մասնակցի եվրոպական գավաթների առաջիկա մրցաշարերին: